Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաք ուղեւորվող Lufthansa ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայաններից մեկում:
Կանադայում Lufthansa-ի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել՝ սրահում առաջացած ծխի պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատճառը սրահում առաջացած ծուխն է: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Die Welt-ը:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Նյուֆաունդլենդ կղզու Գանդեր քաղաքում: Boeing 747-400-ում 345 ուղեւոր եւ անձնակազմի 18 անդամ է եղել:
Ծխի առաջացման պատճառները դեռեւս հայտնի չեն, ուղեւորներին պահեստային օդանավ է տրամադրվելու: