Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլին տեղի ունեցած ողբերգությունից հետո ընդհանուր առմամբ հարգանք է ապահովվել հրադադարի նկատմամբ։
Ապրիլից հետո հրադադարի նկատմամբ ընդհանուր առմամբ հարգանք կա. Ջեյմս Ուորլիք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է panorama.am-ը։
«Գիտենք, ապրիլից հետո եղել են դեպքեր, այդ մասին կողմերի հետ խոսել ենք»- հավելեց ամերիկացի համանախագահը։
Նրա երկայացմամբ, համանախագահների՝ տարածաշրջանային այցի նպատակն այն է, որ հետամուտ լինենք նախագահների կողմից բարձր մակարդակով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրականացմանը։
«Այսօր երեկոյան հանդիպելու ենք Հայաստանի նախագահի հետ ու կշարունակենք այդ քննարկումը։ Հուսով ենք, որ երկխոսությունը կընթանա ամենաբարձր մակարդակում», -հայտարարեց Ուորլիքը։