ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի այն հայտարարությունը, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացը կանգ է առել:
Մենք անհամբերությամբ ենք սպասում Համբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Ուորլիք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուորլիքն ասել է. «Համանախագահները շարունակում են աշխատել կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ապագա քայլերը քննարկելու համար։
Կարևոր է, որ կողմերը համանախագահների հետ զրույցներում, բանակցային սեղանի շուրջը միմյանց հետ շփվելիս հուսով են արտահայտվում առաջարկների ու գաղափարների, ինչպես նաև Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների մասին։
Մենք անհամբերությամբ ենք սպասում Համբուրգի հանդիպմանը՝ երկխոսությունը շարունակելու համար և պատրաստ ենք աշխատել կողմերի հետ՝ հակամարտության բազմակողմ կարգավորմանը հասնելու համար»։
Համբուրգում անցկացվելու է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։