Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Սիսիանի ջոկատի ազատամարտիկների հարազատներին:
Նախագահ Սահակյանն ընդունել է քառօրյա պատերազմում զոհված Սիսիանի ազատամարտիկների հարազատներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ` նրանց հերոսությունն ու սխրանքը համարելով հայրենասիրության ու անձնվիրության լավագույն օրինակներից: