Հալեպի հարավ-արեւմուտքում գրոհայինների կողմից քիմիական զենքի կիրառման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, 30-ից ավելի մարդիկ վիրավորվել են:
Հալեպում գրոհայինների կողմից քիմիական զենքի կիրառման հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Al Mayadeen-ը:
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ տուժածների մեծ մասը ներկայումս խաղաղ բնակիչներ են: Բոլորին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, փոխանցում է NEWS.am-ը:
Նշվում է, որ ահաբեկիչները Ասադի անվան ակադեմիայի շրջանի վրա կրակել են թունավոր գազով արկերով: Այդ տարածքը վերահսկում են Սիրիայի բանակը եւ աշխարհազորայինները: