2017 թվականին Հայաստանը Լեռնային Ղարաբաղին 47.4 մլրդ դրամի բյուջետային վարկ կհատկացնի (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 100 մլն դոլար):
Հայաստանն Արցախին 47.4 մլրդ դրամի բյուջետային վարկ կհատկացնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում 2017 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նշենք, որ 2016 թվականին նախատեսված էր հատկացնել մոտ 47 մլրդ 267 մլն դրամ, սակայն նշված գումարը, ԼՂՀ վարչապետի գրության համաձայն, չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից տարեկան նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումներն ավելացվում են 3 մլրդ 303 մլն դրամով: