Ամիսներ առաջ Հալեպի հարավ-արևմտյան շրջանում գտնցող ալ-Հըքմե դպրոցի մետ զինյալ ահաբեկչական խմբավորումների հարձակումների ընթացքում սիրիական բանակի երկու հայ զինծառայող` Հարութ Գահգեջեյանը և Ժանո Սեմերճյանի ճակատագիրն անհայտ էր մնացել:
Հալեպում անհայտ ճակատագիր ունեցող հայ զինծառայողները հայտնաբերվել են նահատակված
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրերս, երբ սիրիական բանակը զինյալ ահաբեկիչներից ազատագրել է տվյալ շրջանը և մուտք է գործել ալ-Հըքմե դպրոց, հայտնի է դարձել, որ երկու հայորդիները նահատակված են: Այս մասին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից:
Ժանո Սեմերճյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին` ժամը 12:00-ին, Սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ, իսկ Հարութ Գահգեջեյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Լատինաց եկեղեցու մեջ:
© 2009 ARMENPRESS.am