Ռուսաստանաբնակ հայուհի գեղասահորդ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) Փարիզում ունեցած փայլուն ելույթից հետո հայտնվել է Գրան պրիի եզրափակչում:
Հայուհի գեղասահորդ Եվգենիա Մեդվեդևան Ֆրանսիայում տարած հաղթանակից հետո հայտնվել է Գրան պրիի եզրափակչում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարզուհին, ով մի քանի օրից կդառնա 17 տարեկան, վճռորոշ փուլում իր տեղն ապահովել է հավաքած առավելագույն միավորների շնորհիվ, փոխանցում է ԹԵՐԹ.ամ-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախկին մրցաշրջանում մարզուհին հաղթել է բոլոր հնարավոր մրցանակները՝ Գրան պրիի եզրափակիչը, այնուհետև Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունները:
Փարիզում տարած հաղթանակից հետո Մեդվեդևայի առջև կդրվի նոր նպատակ՝ պաշտպանել նախկինում ձեռք բերված բոլոր տիտղոսները:
Նշենք նաև, որ Գրան պրիի եզրափակիչը կայանալու է Մարսելում: