Մոլդովայում կիրակի անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Սոցիալիստների կուսակցության նախագահ Իգոր Դոդոնը:
Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթել է Իգոր Դոդոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԿԸՀ տվյալներով՝ 99.81% քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզվել է, որ Դոդոնի օգտին քվեարկել է ընտրողների 52.4%-ը: Եվրոպամետ ուժերի միասնական թեկնածուն Մայա Սանդուն ընդամենը 47.6% ձայն է ստացել:
Վերջին 7 տարիներին Իգոր Դոդոնը կտրուկ քննադատում էր իշխող «Հանուն եվրոպական ինտեգրման դաշինքի» քաղաքականությունը եւ կողմ հանդես գալիս Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցությանը, ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալուն: