Artsakhpress

Հասարակական

Freedom House-ը Հայաստանը դասել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանը դասել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին:

Freedom House-ը Հայաստանը դասել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին

Freedom House-ը Հայաստանը դասել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հետևում է կազմակերպության «Համացանցի ազատությունը - 2016» զեկույցից, հայտնում է Թերթ.ամ-ը:

Հայաստանը հավաքել է 30 միավոր: Համացանցի հասանելիության խոչընդոտը գնահատվել է 25-ից 6 միավոր, բովանդակության սահմանափակումները՝ 35-ից 10 միավոր, օգտատերերի իրավունքների խախտումները՝ 40-ից 14 միավոր: Անցած տարի Հայաստանը հավաքել էր 28 միավոր:
Վրաստանը հավաքել է 25 միավոր՝ նույնպես ընդգրկվելով ազատ համացանց ունեցող երկրների շարքում, Ադրբեջանը՝ 55 միավոր՝ ընդգրկվելով մասամբ ազատ համացանց ունեցող երկրների ցանկում: Ռուսաստանը ստացել է 65 միավոր, իսկ Թուրքիան՝ 61 միավոր: Այս երկրներն ընդգրկվել են ոչ ազատ համացանց ունեցող երկրների ցանկում:

 Զեկույցի համաձայն՝ Հայաստանի տարածքում համացանցի տարածումը 58 տոկոս է: Ոչ ազատ է գնահատվել համացանցում մամուլի ազատությունը:

Ինչպես նշվում է զեկույցում՝ ընթացիկ տարում համացանցի ազատությունը հիմնականում պահպանվել է՝ չնայած Հայաստանի ընդհանուր կարգավիճակը որոշակի հետընթաց է գրանցել՝ Երևանում բողոքի ցույցերի ժամանակ ուղիղ եթեր հեռարձակող լրագրողների վրա ոստիկանության հարձակումներից հետո:

Հետազոտությունն անցկացվել է 65 երկրում, այն ընդգրկում է 2015 թվականի հունիսից մինչև 2016 թվականի մայիս ընկած ժամանակահատվածը: Հետազոտության արդյունքների համաձայն՝ համացանցի ազատության հետ կապված ամենավատ վիճակը Չինաստանում է, Սիրիայում և Իրանում:

Ոչ ազատ համացանցով երկրների ցանկում են հայտնվել ևս 17 երկիր, այդ թվում՝ Եգիպտոսը, Բելառուսը, Ղազախստանը, Սուդանը, Ռուսաստանը, Պակիստանը և Վիետնամը: Այդ երկրներում, կազմակերպության տվյալներով, հիմնականում գրաքննության է ենթարկվում տեղի իշխանություններին ուղղված քննադատությունը, իսկ սոցիալական ցանցերում հրապարակումների կամ «լայքերի» (հավանությունների) համար կարող է սպառնալ ազատազրկում: Ընդհանուր առմամբ, ոչ ազատ համացանցով երկրներում ապրում է համացանցի օգտատերերի 67 տոկոսը: Անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 61 տոկոս:

Իրավապաշտպանների կարծիքով ՝ աշխարհի 28 երկրներում համացանցը մասամբ ազատ է, ևս 17-ում գրաքննությունը գրեթե բացակայում է:


Համացանցի ազատության առաջատար հնգյակում են հայտնվել Էստոնիան, Իսլանդիան, Կանադան, ԱՄՆ-ն և Գերմանիան: Այս ցանկում են հայտնվել նաև Վրաստանը և Հայաստանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search