ԱՄՆ Պետքարտուղարությունը անհրաժեշտ չի համարում արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքներին այն մասին, որ արեւմտյան երկրներն իբրև աջակցում են ԻՊ ահաբեկիչներին։
Պետքարտուղարությունը չի մեկնաբանել ԻՊ-ին Արեւմուտքի աջակցության մասին Էրդողանի մեղադրանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իմ կարծիքով դա մեր արձագանքին արժանի չէ»,-ասել է Քիրբին, երբ լրագրողները խնդրել են մեկնաբանել Էրդողանի ասածը։ Քիրբին շեշտել է, որ Անկարան ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի անդամ է, որը պայքարում է ԻՊ-ի դեմ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը մեղադրել էր Արեւմուտքին ԻՊ-ին աջակցելու մեջ։ «Արեւմուտքը հիմա աջակցում է ԻՊ-ին, զենքը, որը օգտագործում է ԻՊ-ն, արեւմտյան արտադրության է»,- ասել էր Էրդողանը Պակիստանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ։