Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ:
Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ Իշխանաձոր գյուղում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Քաշաթաղի շրջվարչակազմի եւ հարավային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրներ:
Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: