Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շնորհավորելով Վյաչեսլավ Վոլոդինին, ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ նրա ղեկավարության տարիներին հայ ռուսական միջխորհրդարանական հարաբերությունները նոր զարգացում կարձանագրեն:
Կողմերը կարևորել են հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը, որին նոր որակ հաղորդեց Հայաստանի անդամակցումն Եվրասիական տնտեսական միությանը: Անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին, ԱԺ փոխնախագահը նշել է միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին:
«Մենք կարևորում ենք խաղաղության ու կայունության պահմանումը մեր տարածաշրջանում: Չնայած Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն անտեսում է դրանք, իր ապակառուցողական և հակահայկական գործողություններով շարունակում է սրել իրավիճակը շփման գծում: Դա անթույլատրելի է: Բոլորը պետք է հասկանան, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և ոչինչ չի կարող ստիպել Արցախի ժողովրդին հետ կանգնել անկախ ու ազատ հայրենքում ապրելու ձգտումից»,-ասել Է. Շարմազանովը։