Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանին: Ինչպոս հաղորդում է «Արցախպրես»-ը , այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակից:
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Սարգիս Անանյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանին: Ինչպոս հաղորդում է «Արցախպրես»-ը , այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակից:
Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 1-ին հայտնել են իրենց կողմում հայտնված հայ գրու մասին: Նա Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանն է, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի` Նոյեմբերյանի հարևանները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ վերջինս բնակվում է միայնակ և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սարգիս
Անանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի