Դեռևս հայտնի չէ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպե՞ն Համբուրգում. Շավարշ Քոչարյան
Դեռևս հայտնի չէ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպե՞ն Համբուրգում. Շավարշ Քոչարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Դիտարկմանը, թե Ադրբեջանից հայտարարվեց, որ իրենք պատրաստ են հանդիպման, ավելի վաղ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ պատրաստ է, Շավարշ Քոչարյանն այսպես արձագանքեց. «Երբ որ լինի հանդիպում, այն ժամանակ կհայտարարվի: Եթե լինի, ավելի ճիշտ, եթե… »:
Թե ինչի՞ց է կախված՝ հանդիպումը կկայանա, թե ոչ, և մնացյալ այլ հարցերին, Շավարշ Քոչարյանը չպատասխանեց: