Ֆիլիպինները պատրաստ չէ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ռազմական դաշենքի, հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:
Դուտերտե. Ֆիլիպինները պատրաստ չէ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ռազմական դաշինքի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ռազմական դաշինքի ես պատրաստ չեմ, մենք 50-ական թվականներին այդպիսի դաշինքներ արդեն կնքել ենք: Բայց ես պատրաստ եմ համագործակցել մեր նոր բարեկամների՝ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ՝ ամբողջ աշխարհում խաղաղությունն առաջ մղելու համար»,- RT-ի հետ հարցազրույցում ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե այժմ ինչ վիճակում է Ֆիլիպինների եւ Ռուսաստանի համագործակցությունը:
Դուտերտեի խոսքով՝ «ինձ ասել են, որ Ամերիկան որոշել է դադարեցնել սպառազինության մատակարարումը»: «Ես պատասխանել եմ՝ դե, լավ, ես բարեկամ ունեմ, որ բավարար քանակի զենք ունի»,- նշել է Ֆիլիպինների նախագահը:
Հոկտեմբերին Դուտերտեն հայտարարել է, որ հնարավոր է՝ Ֆիլիպինները պաշտպանության եւ տնտեսության ոլորտում դաշինք հաստատի Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: