Լոնդոնյան Մադամ Թյուսոյի թանգարանին պատկանող Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մոմե արձանը բարեգործական ակցիայի շրջանակներում փոխել է հագուստը:
Լոնդոնում Եղիսաբեթ II-ի մոմե արձանին ամանորյա հագուստ են հագցրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաղորդվում է, որ թագուհու ամենօրյա հագուստը փոխարինվել է կանաչ ջեմպերով, որի վրա կորգի ձագ է պատկերված, հաղորդում է Reuters-ը:
Նաև թանգարանի աշխատակիցները բրիտանական ողջ թագավորական ընտանիքը հագցրել են տոնական սվիտերներ:
«Բոլորը սիրում են կորգերի, և բոլորը սիրում են թագավորական ընտանիքին: Մեզ համար շատ կարևոր է նրանց մասնակցությունը բարեգործական ակցիային», - հայտարարել է ակցիայի կազմակերպիչը, որի շրջանակներում մարդիկ գնում են գործած սվիտրներ, իսկ դրանից ստացված գումարի մի մասը գնում է երեխաների օգնությանը: