Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի եւ Ստեֆան Վիսկոնտիի մասնակցությամբ հանդիպում են անցկացրել:
Համբուրգում տեղի է ունեցել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ` երեկ Համբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը»,- նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էր, որ Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն: