Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ հրապարակվել է ԼՂՀ-ի ՄԻՊ երկրորդ զեկույցը

2016 թվականի ապրիլին` Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների առաջին իսկ օրը, ԼՂՀ-ի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ստանձնել է հանձնառություն` միջազգային իրավապաշտպան հանրությանը ներկայացնել համար ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժան արարքները և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների ակնառու փաստերը:

Ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ հրապարակվել է ԼՂՀ-ի ՄԻՊ երկրորդ զեկույցը

Ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ հրապարակվել է ԼՂՀ-ի ՄԻՊ երկրորդ զեկույցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` Արցախի մարդու իրավուքնների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր Թալիշում ներկայացրել է առաջին միջանկյալ զեկույցը, որը վերաբերում է ապրիլյան դեպքերից հետո քաղաքացիների և զինվորականների նկատմամբ կատարված ռազմական հանցագործություններին:

ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանը դեռևս ապրիլի 21-ին է հրապարակել ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նախնական հանրային զեկույցը. այն վերաբերում էր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումներին, այդ թվում՝ գլխատումներ, խոշտանգումներ, զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների անարգման փաստեր, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների հրետակոծություն: Զեկույցը մշակվել է բաց աղբյուրների փաստերի հիման վրա (մամուլ, սոցիալական ցանցեր և այլն):

ԼՂՀ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԼՂՀ Ազգային ժողովի առջև հրապարակավ հանձնառու էր իրականացնելու փաստահավաք առաքելություն` նպատակ ունենալով մշակել ապրիլյան պատերազմի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ վերջնական զեկույց: Այդ փաստահավաք առաքելությունը նախաձեռնվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի 2016թ. մայիսի 11-ի որոշմամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»  ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա:

Դեռևս շարունակվող փաստահավաք առաքելության ընթացքում կատարվել են բազմաթիվ այցեր, ականատեսների հետ տասնյակ հարցազրույցներ, ռազմական, բժշկական և տեխնիկական մասնագետների հետ խորհրդակցություններ, ԼՂՀ պետական մարմիններից տեղեկատվության տրամադրման մասին հարցումներ, ինչպես նաև` բաց աղբյուրների մշտադիտարկում:

Փաստահավաք առաքելության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել առանձին զեկույցով անդրադառնալ մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող հարցին, այն է` իրենց հսկողության ներքո հայտնվածների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագ վարքագիծը:

2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նոր զեկույցում անդրադարձ է կատարվում երեք պատերազմական հանցագործությունների` խոշտանգում, մահվամբ պատիժ (execution), և մարմինների անարգում

«Առաջին հանցակազմը խոշտանգումն է: Այն վերաբերում է անձին ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելուն: Հաջորդ հանցակազմը թարգմանել ենք «մահվամբ պատիժ»: Սա պարզապես միջազգային հումանիտար իրավունքով սահմանվող սպանությունը չէ: Խոսքը վերաբերում է քաղաքացիական անձանց, ինչպես նաև դիմադրելու ունակությունը կորցրած զինծառայողներին: Սա է հենց մեր հիմնավորումը` հայ լինելու համար` մահվան պատիժ: Այն հիմնված է մեր առաջին զեկույցի վրա, որտեղ հստակ ներկայացնում ենք հայատյացության փաստերը` որպես ամուր հիմքերի վրա դրված պետական քաղաքականության արդյունք, որը հասարակության մեջ այսպիսի հետևանքների է հանգեցնում:

Երրորդ հանցակազմը մարմինների անարգումն է: Առաջին երկու հանցակազմերը հստակորեն սահմանված են Ժնևյան կոնվենցիաներով, որոնց անդամակցում է նաև Ադրբեջանը, իսկ մարմինների անարգման հանցակազմը միջազգային սովորութային իրավունքի դրսևորում է, և մենք հիմնավորում ենք, որ այդ իրավունքի կանոնները կիրառելի են Ադրբեջանի նկատմամբ,- մասնավորապես ասել է Ռուբեն Մելիքյանը հավելել,-Վայրագությունների փաստերը ներկայացրել ենք երեք ուղղություններով` Թալիշ, որտեղ այժմ գտնվում ենք, հյուսիս-արևելյան կամ Սեյսուլան, և հարավային կամ Լելե թեփե ուղղությամբ: Մենք յուրաքանչյուր ուղղության հետ կապված փաստերը քննարկում ենք ըստ միջադեպերի: Հյուսիսում ունենք 4 միջադեպ, Սեյսուլիանի ուղղությամբ մեկ միջադեպ, հարավային ուղղությամբ` երկու»:

Զեկույցի մեջ ներառված տեսանյութերից մեկը ներկայացնում է զինվորականի և գյուղացու զրույցը (այն ամբողջությամբ կներկայացվի զեկույցի երկրորդ տարբերակում, իսկ հրապարակային տարբերակում դրա մի մասն է (հայ զինվորի կտրված գլուխը տեսանյութից հանված է): Զինվորականին է մոտենում գյուղացին և շնորհակալություն հայտնում «կտրելու համար» (գլուխը): «Մենք չենք պնդում, որ նա է հենց հանցագործը: Բայց հաջորդ նյութում այդ նույն մարդուն Ադրբեջանի նախագահը պարգևատրում է: Մեր եզրակացությունն այն է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլին հանցագործություն է կատարել, և դա բոլոր ուղղություններով համակարգված բնույթ է կրել, նրանց հսկողության տակ հայտնված բոլոր հայերի նկատմամբ՝ զինվորական և քաղաքացիական: Սա միջազգային հանրության համար ահազանգ է: Եվ միջազգային կազմակերպությունները պետք գնահատական տան: Ադրբեջանը պետք է քննություն անցկացնի: Դա նրա ուղղակի միջազգային պարտավորությունն է»,- ընդգծել է Ռուբեն Մելիքյանը:

Խոսելով զեկույցում ներկայացված փաստերի հիման վրա արված հետևությունների մասին` Մելիքյանն ավելացրել է. «Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված քաղաքացիական անձինք և զինծառայողները ողջ չեն մնացել: Ենթադրաբար նրանց սպանությունները եղել են հայ լինելու համար մահապատիժը: Ադրբեջանական հսկողության ներքո հայտնված 31 անձից 27-ը ( մոտ 90 տոկոսը) խոշտանգվել են, պատժվել մահվամբ կամ նրանց մարմիններն անարգվել են: Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված բոլոր 3 քաղաքացիական անձինք գնդակահարվել են, իսկ նրանց մարմիններն էլ ենթարկվել են անարգման: ԼՂ ՊՆ երեք զինծառայող գլխատվել է, երկուսը` հետմահու, մեկը` ողջ եղած ժամանակ: Ամենատարածված ռազմական հանցագործությունը, որն արձանագրել ենք, մարմինների անարգումն է, որոնցից 21-ը անցնում է անթույլատրելի սահմանը: Խոշտանգման հինգ դեպք ունենք, որոնք վերաբերում են բոլոր երեք ուղղություններին էլ»:

Զեկույցում առկա հետևությունները հիմնված են ինչպես Արցախում իրականացվող քրեական վարույթի նյութերի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից անմիջականորեն ընկալված փաստերի, այնպես էլ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված նյութերի հիման վրա:

Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել հանցանք կատարածների և նրանց հրամանատարության իրավական պատասխանատվության հարցերին, ինչպես և ներկայացված փաստերը քննելու և Ադրբեջանի միջազգային-իրավական պարտավորության հիման վրա մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում հանցանք կատարածների և նրանց հրամանատարության իրավական պատասխանատվության հարցերին, ինչպես նաև ներկայացված փաստերը քննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու` Ադրբեջանի միջազգային-իրավական պարտավորությանը:

«Խոսելով եզրահանգումների մասին` նշեմ, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ը կատարել են խոշտանգման, մահվամբ պատժման և մարմինների անարգման պատերազմական հանցագործություններ, և դրանք կրել են համակարգված և կազմակերպված բնույթ, քանի որ կատարվել են Ադրբեջանի ԶՈՒ բոլոր ստորաբաժանումների կողմից: Սա մենք միջազգային հանրության համար հնչեցնում ենք որպես ահազանգ: Միջազգային կառույցների կողմից ներկայացված խախտումները պետք է որոշակի արձագանքի արժանանան»,- հայտարարել է Արցախի ՄԻՊ-ը: 

Ռուբեն Մելիքյանը նշել է, որ բոլոր հնարավորությունները կօգտագործվեն զեկույցը տարածելու համար: Այն արդեն դիվանագիտական խողովակներով տարածվում է: Նա նաև չի բացառել, որ զեկույցը կուղարկվի նաև Ադրբեջանի օմբուդսմենին

Զեկույցի հրապարակային տարբերակում բացակայում են զոհերի անհատական տվյալները, ինչպես նաև դաժանություններ պատկերող լուսանկարները և տեսանյութերը: Զեկույցի ոչ հրապարակային տարբերակն ունենալու է խիստ սահմանափակ հասանելիություն:

Զեկույցը հանրությանն է ներկայացվել ԼՂՀ-ի Թալիշ գյուղում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում:

Նշենք նաև, որ «Արցախպրես»-ն ուղիղ եթերով ապահովել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի հրապարակումը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search