Իրաքյան Մոսուլ քաղաքում մնում են ԻՊ ահաբեկչական խմբավորման 3000-5000 գրոհայիններ։ Քաղաքը պաշարված է Իրաքի անվտանգության ուժերի կողմից՝ ԱՄՆ կոալիցիայի աջացությամբ։
Մոսուլում մնում են ԻՊ-ի մոտ 5000 գրոհայիններ. ամերիկացի գեներալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողներին հայտնել է Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ստիվեն Թաունսենդը։
«Արշավի սկզբում մենք գրոհայինների թիվը գնահատել ենք 3500-6000։ Մեր հաշվարկներով՝ սպանել կամ ծանր վիրավորել ենք ավելի քան 2000-ին»,-ասել է գեներալը։
Թաունսենդը ելույթ է ունեցել պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հետ Իրաքի ռազմական աերոդրոմում։ Քարթերը որպես Պենտագոնի ղեկավար կիրակի վերջին այցն է կատարել Իրաք։
Ահաբեկիչներից Մոսուլի ազատագրման գործողությունն անցկացվում է հոկտեմբերի 17-ից։