ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպել է Ղրղզական Հանրապետության վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթն ու թափանցիկությունը ՀԱՊԿ եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում:
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի վարչապետի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը կարեւորել է ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցված, փոխշահավետ աշխատանքը միջազգային հարթակներում եւ շնորհավորել հանրաքվեի հաջող անցկացման առթիվ: Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները: