ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը բիզնեսից կհեռանա նախքան իր պաշտոնակալության արարողությունը, որը տեղի Է ունենալու հունվարի 20-ին:
Թրամփն իր բիզնեսը որդիներին կհանձնի նախքան ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին նա հայտնել Է Twitter սոցցանցի իր Էջում:
Իր ակտիվների կառավարումը նա մտադիր Է փոխանցել երկու որդիներին:
«Թեեւ օրենքն ինձ չի պարտավորեցնում դա անել, ես բիզնեսը կթողնեմ մինչեւ հունվարի 20-ը, որպեսզի հնարավորություն ունենամ ամբողջությամբ կենտրոնանալ նախագահի պարտականությունների կատարման վրա,- գրել Է Թրամփը:- Իմ երկու որդիները՝ Դոնը եւ Էրիկը, ինչպես նաեւ մենեջերները կկառավարեն դրանք»:
Թրամփը հավելել Է, որ «ոչ մի նոր գործարք չի կնքելու» որպես պետության ղեկավար պաշտոնավարելու ժամկետի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: