Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը դեկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Արցախի ԱԺ փոխնախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Խորհրդակցությանը քննարկվել են Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի օրակարգում գտնվող օրենքների նախագծերը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը եւ դրան ուղեկցող օրինագծերի փաթեթը, օրակարգային այլ հարցեր: Ամփոփելով արդյունքները՝ խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը հայտարարել է, որ հերթական լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 11:00-ին: |