Կրեմլը «վարդագույն ակնոց»–ով չի նայում ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ փոխհարաբերություններին։
Կրեմլը «վարդագույն ակնոցով» չի նայում Թրամփի վարչակազմի հետ փոխհարաբերություններին. Պեսկով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք ավելի կառուցողական մոտեցման հույս ունենք։ Մենք վարդագույն ակնոց չենք կրում եւ պատրանքներ չենք տածում, բայց, անխոս, ավելի կառուցողական մոտեցման հույս ունենք»,– ասել է նա։
Պեսկովը նախօրեին հայտնել էր, որ Կրեմլը դեռեւս չգիտի, թե ինչպես իրեն կպահի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ։ Նա նաեւ հավելել էր, որ Կրեմլը չի սպասում, որ նոր վարչակազմի գալով Վաշինգթոնը վայրկենապես կհրաժարվի ՆԱՏՕ–ի ընդլայնման պլաններից։