Artsakhpress

Սպորտ

Արցախում Մխիթարյանը լավագույն մարզիկ է համարվում. հարցախույզ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին արցախցիները վերջին տարիների լավագույն հայ մարզիկ են համարում:

Արցախում Մխիթարյանը լավագույն մարզիկ է համարվում. հարցախույզ

Արցախում Մխիթարյանը լավագույն մարզիկ է համարվում. հարցախույզ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի փողոցներում «Արցախպրես»-ի անցկացրած հարցախույզի համաձայն՝ թեև հայկական ֆուտբոլը վերջին երկու առաջնություններում մեծ հաջողություններ չի գրանցել, սակայն հայկական սպորտը արտասահմանում լավագույնս ներկայացնում է հենց Հենրիխ Մխիթարյանը:

«Ֆուտբոլն աշխարհի ամենատարածված ու ամենասիրված սպորտն է, ու աշխարհի առաջատար ակումբներում բարձրակարգ ֆուտբոլիստ լինելը նշանակում է, որ քո երկիրը բազմամիլիոնանոց հանդիսատեսի առաջ ներկայացնում ես քո ամեն մի խաղի ժամանակ»,- ասաց Էրիկ Լալայանը: Մեր զրուցակցի խոսքով՝ օլիմպիական ոսկի շահելը մեծ կարևորություն ունի ցանկացած երկրի համար, բայց պետք չէ մոռանալ նաև Մխիթարյանի ներդրումը Հայաստանի և առհասարակ համաշխարհային ֆուտբոլի զարգացման գործում:

 

Մխիթարյանի՝ որպես լավագույն մարզիկի, առավելության մասին իր համոզմունքը հայտնեց նաև Հայկ Ավանեսյանը, ով իր խոսքում նշեց, որ ճիշտ կլիներ Հայաստանի 10 լավագույն մարզիկների կազմում այս տարի նա իր արժանի տեղը ունենար: Նրա խոսքով՝ Մխիթարյանի տեղափոխությունը այնպիսի գրանդ ակումբ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, անակնկալ չէր, որովհետև Հենրիխը «Բորուսիայում» անց էր կացրել գերֆանտաստիկ մրցաշրջան:

«Երբ տրանսֆերը կայացավ, ուրախություններս շատ մեծ էր. չէ որ նա առաջին հայ ֆուտբոլիստն է Պրեմիեր Լիգայում: Շատ հավանական է նաև, որ նա կդառնա առաջին հայ ֆուտբոլիստը, ով կհաղթի Պրեմիեր լիգան, ինչու չէ` նաև Չեմպիոնների Լիգան: Վնասվածքից հետո նա խփեց իր կարիերայի ամենագեղեցիկ գոլերից մեկը` «սկորպիոն» հարվածով: Մենք ընկերներով միշտ հավաքվում ու հետևում ենք նրա գեղեցիկ խաղին: Նա մեր պարծանքն է, ու չենք կարող մտածել, որ Հայաստանում ինչ որ մարզիկ կարող է ավելի լավը լինել, քան նա»,- ավելացրեց Հ. Ավանեսյանը:

Հայկի կարծիքին է նաև մեր հարցախույզի մեկ այլ մասնակից՝ Սվետլանա Մեհրաբյանը, ում խոսքով, Մխիթարյանը կարողացել է անգլիական ֆուտբոլի էլիտային ներկայացնել հայ ֆուտբոլիստի իր տեսակը` նույնիսկ նրա պատվին «Մանչեսթեր Յունայթեդի» տրիբունաներում հաճախ ծածանվում է Հայաստանի Հանրապետության դրոշը:

 

 

 

 

 

Վիտալի Մարգարյանի կարծիքով էլ, կոչումներն ու պարգևները շատ կարևոր են, բայց եթե ժողովուրդը դժգոհ է ընդհանուր մոտեցումից, ուրեմն պետք է փոխել կարգը:

«Անկասկած, Մխիթարյանը լավագույններից է, ժամանակակից հայկական սպորտի ամենաճանաչված դեմքերից մեկը, եթե ոչ առաջինը: Ոչ մի արդարացում չկա, որ նա տարվա լավագույն մարզիկների թվում չէ: Ինձ ու շատերի համար, համոզված եմ, նա առաջինն է, բայց չի կարելի հասարակության մեջ անիմաստ դժգոհություններ առաջացնել, չէ՞ որ բոլորն էլ մերն են, բոլորին էլ սիրում ենք և ուրախանում նրանց հաջողություններով»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Արամայիս Առստամյանի խոսքով էլ Արթուր Ալեքսանյանի նվաճած օլիմպիական ոսկու փայլը չի մարի երբեք, բայց Մխիթարյանի բարձրակարգ խաղը ամեն անգամ հիացնում է բոլորին: «Նա Հայաստանի լավագույն մարզիկներից է, նրա խփած գոլերն ու գոլային փոխանցումները ավելի շատ բան է տալիս հայ ժողովրդին, քան կարելի է պատկերացնել: Նա Հայաստանի անունն իրոք ճանաչելի է դարձնում ողջ աշխարհում»,- ասաց Արամայիսը:

Իսկ եղբայրներ Տիգրանը, Հայկն ու Արան, խոսելով Մխիթարյանի մասին, ընդգծեցին. «Հենրիխ Մխիթարյանը ազգային արժանապատվություն ունեցող մարզիկ է: Իր խաղով նա նպաստում է Հայաստանում և Արցախում ֆուտբոլի տարածման ու մասայականացման գործին: Նրա խաղը միայն ֆուտբոլ չէ. այն արվեստ է: Կարծում ենք` շատ ընտանիքներում նրա խաղը դիտելը համարում են յուրօրինակ տոնակատարություն` համոզված լինելով, որ Մխիթարյանը իր գեղեցիկ խաղով նորանոր երջանիկ ակնթարթներ է պարգևելու իր` բազմահազար հայ և օտարազգի երկրպագուներին»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search