Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Ալեքսանդր Նեւսկու շքանշանակիր ռուսական ռազմակայանը դեկտեմբերի 29-ին նշում Է իր կազմավորման 75-ամյա հոբելյանը:
Հայաստանի ռուսական ռազմակայանը նշում է իր կազմավորման 75-ամյա հոբելյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օկրուգի մամուլի ծառայության հաղորդմամբ, տոնական միջոցառումներին մասնակցել են զորամիավորման հրամանատարությունը, ՀՀ ուժային կառույցների եւ Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի, վարչակազմի, հոգեւորականության, վետերանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները: