Նոր Զելանդիայի բնակիչ Ալան Լենգդոնը և նրա 6-ամյա դուստրը ողջ են մնացել մեկ ամիս բաց ծովում անցկացնելուց հետո։
Նորզելանդացին և նրա դուստրը ողջ են մնացել 1 ամիս ջարդված զբոսանավով բաց ծովում մնալուց հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նրանց զբոսանավը վնասվել է փոթորկի հետևանքով։
Տղամարդը և նրա դուստրը նախատեսել էին փոքր ճամփորդություն իրականացնել Նոր Զելանդիայի ափի երկայնքով, սակայն փոթորիկը վնասել է զբոսանավի շարժիչը, ինչի հետևանքով նրանք 1 ամիս մնացել են բաց ծովում։
Լենգդոնը նշել է, որ Թասմանյան ծովում գտնվելիս հասկացել է, որ ավելի անվտանգ կլինի վերցնել դեպի Ավստրալիա, այլ ոչ թե Նոր Զելանդիա տանող ուղղությունը։ 1 ամիս բաց ծովում անցկացնելուց հետո փրկարարները հայտնաբերել են տղամարդուն և նրա դստերը։