Facebook սոցիալական ցանցի սեփականատերերը դիմել են Correcti հետազոտական կենտրոնին, որպեսզի Գերմանիայում աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բարձրացնեն գերմանական սեգմենտում անվտանգության վերահսկողությունը:
Facebook-ը կպայքարի գերմանական սեգմենտի ֆեյքերի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Facebook-ի գերմանացի գործընկերների խնդիրն է ստուգել այն հաղորդագրությունները, որոնք օգտատերերը կասկածելի են համարում: Այդ դեպքում հաղորդագրությունը նշվում է հատուկ նշանով եւ հնարավորության դեպքում կունենա դեպի տեղեկության հուսալի աղբյուր տանող հղում: Բացի այդ, մասնագետները կարգելափակեն ֆեյքերը «դրամայնացնելու» փորձերը, հայտնում է DW-ն:
«Հնարավոր է, որ մենք նաեւ վիզուալ սահմանափակումներ մտցնենք ոչ հավաստի հրապարակումների դեպքում,- ասել է Facebook-ի ներկայացուցիչ Գիդո Բյուլովը: