Հետազոտության տվյալների համաձայն՝ իշխանության գլուխ գտնվելու ութ տարվա ընթացքում Օբամային միջին վարկանիշը կազմել Է 53 տոկոս: Առավելագույն ցուցանիշը գրանցվել Է 2009 թվականին պաշտոնակալության արարողության ժամանակ, երբ նրա գործունեությանը հավանություն Էր տալիս ամերիկացիների 78 տոկոսը, նվազագույնը՝ 42 տոկոս՝ Կոնգրեսի 2014 թվականի ընտրություններից հետո:
Հարցումը նաեւ վկայում Է, որ Օբաման պաշտոնը կթողնի՝ ունենալով բնակչության անհամեմատ ավելի մեծ աջակցությունը, քան նրա նախորդը՝ Ջորջ Բուշ-կրտսերը, որի լիազորությունների ժամկետի լրանալու պահին նրա նկատմամբ համակրանք Էր տածում հարցվածների միայն 40 տոկոսը: Միեւնույն ժամանակ Բիլ Քլինթոնը եւ Ջորջ Բուշ-ավագը Սպիտակ տնից հեռանալու պահին վայելում Էին ամերիկացիների համապատասխանաբար 57 տոկոսի եւ 62 տոկոսի աջակցությունը:
Միացյալ Նահանգների քաղաքացիների կարծիքներում կայունություն Է պահպանում պետության գործող ղեկավարի տիկինը: Միշել Օբամային, ինչպես եւ ութ տարի առաջ, համակրում Է հայրենակիցների 68 տոկոսը: