Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորափորձարանում մարտավարական հատուկ պարապմունքներ են սկսվել հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ:
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է հետախույզների ուսուցումը ձմեռային պայմաններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ձմեռային պայմաններում ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա անցկացվող պարապմունքներում ներգրավված են 600-ից ավելի զինծառայող-հետախույզներ: