ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միանգամից մի քանի հրամանագիր է պատրաստել ներգաղթյալների մուտքը Միացյալ Նահանգներ սահմանափակելու համար։
Թրամփը մտադիր է սահմանափակել ներգաղթյալների մուտքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրին։
«Հրամանագրերը կսահմանափակեն Միացյալ Նահանգներ մուտքը ներգաղթյալների, ինչպես նաև Սիրիայից, Իրաքից, Իրանից, Լիբիայից, Սոմալիից, Եմենից մի շարք անձանց համար, որոն ունեն գործող ամերիկյան վիզա»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը մտադիր է հրամանագրերը ստորագրել արդեն չորեքշաբթի։