Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը միացել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի օգտին ծավալված ակտիվ քարոզչական աշխատանքին:
Արցախի կոմունիստները միացել են Սահմանադրության նախագծի օգտին քարոզչությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԿոմԿուսի գրասենյակից, այսօր՝ հունվարի 27-ին, Արցախի Կոմունիստական կուսակցությունը միացել է «Ազատ Հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների հայտարարությանը, ըստ որի քաղաքական ուժերն իրենց հաստատակամությունն ու պատրաստակամությունն են հայտնել համատեղ քարոզչություն ծավալել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի օգտին:
Հիշեցնենք, որ ըստ հայտարարության՝ նախաձեռնությունը բաց է Արցախում գործող մյուս քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների համար: