Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունվարի 27-ին, Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցել է «Կյանք ու կռիվ – 2» գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսին:
Արցախի նախագահը մասնակցել է «Կյանք ու կռիվ-2» ֆիլմի շնորհանդեսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: