Կանադայի Քվեբեկ քաղաքի իսլամական մշակույթի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 5 մարդ, մի քանիսն էլ վիրավոր են
Կանադայի մզկիթներից մեկում հրաձգությունից 5 մարդ է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 3 անհայտ զինված անձ մտել էին մզկիթ երեկոյան աղոթքի ժամանակ, երբ շենքում մոտ 40 մարդ է եղել։ Նրանք բացականչել էին «Ալլահ Աքբար» եւ կրակ բացել, հայտնում է Reuters–ը։
Կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Յանգիի խոսքով՝ հրաձգությունը տեղի է ունեցել առաջին հարկում, հետո հանցագործները բարձրացել էին 2-րդ հարկ։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Վիրավորների կոնկրետ թիվը հայտնի չէ։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 2 կասկածյալի։