«Մեզ անհրաժեշտ է Լիբիայի հարցում Իտալիայի փորձը», – իտալական «La Stampa» թերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների ապագա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը։
Թիլերսոնը հույսը կապում է Իտալիայի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իտալիան որպես Եվրամիության պատասխանատու անդամ մեզ անհրաժեշտ է նաեւ Ուկրաինայի հարցում ԵՄ շրջանակներում միասնության հասնելու համար», – ասել է ապագա պետքարտուղարը։
Թղթակիցը նշում է, թե Թիլերսոնի խոսքում մի քանի ուշագրավ պահ կա։ Առաջինը, Եվրամիության հիշատակումը որպես ԱՄՆ–ի «արտոնյալ զրուցակցի»։ Հաջորդը, Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգները այնքան էլ վստահ չէ, որ հակառուսական պատժամիջոցների հարցում Բրյուսելի միասնական դիրքորոշման մեջ, Վաշինգտոնը զիջումների պատրաստ չէ եւ սպասում է, որ Ռուսաստանը առաջինը պետք է քայլեր կատարի հաշտեցման ուղղությամբ։
Եվ վերջին խնդիրը, որում Վաշինգտոնը ակնկալում է Հռոմի աջակցությունը՝ Պուտինի հետ երկխոսելն է, այդ թվում՝ մայիսին Սիցիլիայի Տաորմինա քաղաքում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին ընդառաջ», – գրում է «La Stampa»–ն։