Մեքսիկայի ԱԳ նախարար Լուիս Վիդեգարայը չի բացառել ՄԱԿ դիմելու հավանականությունը՝ կապված Մեքսիկայի սահմանին նոր պատ կառուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրության հետ:
Մեքսիկան ցանկանում է ՄԱԿ դիմել՝ կապված պատ կառուցելու Թրամփի մտադրության հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որոնք արդյունավերտ կլինեն այն ժամանակ, երբ իրադարձությունները տեղի ունենան»,- հայտարարել է Վիդեգարայը Televisa-ի եթերում՝ պատասխանելով ՄԱԿ-ում բողոքարկելու հնարավորության վերաբերյալ հարցին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ առայժմ խոսքը միայն ամերիկյան կողմի հայտարարությունների մասին է:
«Դեռեւս գործողություններ չեն կատարվում, որոնց մասին կարելի է հայտարարել, բայց մենք ոչ մի հավանականություն չենք ժխտում»,- նշել է նախարարը: