Artsakhpress

Սփյուռք

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը՝ Թրամփի՝ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ հրամանագրի առնչությամբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարություն է տարածել Սպիտակ տան՝ «օտարերկրյա ահաբեկիչների» մուտքն ԱՄՆ արգելելուն ուղղված հրամանագրի առնչությամբ։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը՝ Թրամփի՝ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ հրամանագրի առնչությամբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը՝ Թրամփի՝ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ հրամանագրի առնչությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ շարունակում է մտահոգված մնալ հունվարի 27-ին ընդունված հրամանագրի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ինչպես ԱՄՆ-ի քաղաքականության, այնպես էլ հայ անհատների և ընտանիքների վրա այդ հրամանի թողած հետևանքների առումով։

Հրամանագիրն 90-օրյա ժամկետով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ է մտցնում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար՝ անկախ նրանց կարգավիճակից։

Հայ դատի հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնում այն կապակցությամբ, որ դեռ պարզ չէ, թե այդ իրավական գործողությունն ինչ ազդեցություն կունենա ԱՄՆ քաղաքացի չհանդիսացողների վրա։ Հաղորդագրության համաձայն՝ հանձնախումբը շարունակում է աշխատանքը համապատասխան կողմերի հետ, այդ թվում՝ Կոնգրեսի և Սպիտակ տան, և մի շարք խորհուրդներ է տվել։

Հանձնախումբը խորհուրդ է տվել հայերին, որոնց բարեկամները կամ ընկերները ձերբակալվել են ԱՄՆ մուտք գործելիս, կամ ում թույլ չեն տվել վերադառնալ ԱՄՆ, կապվել հանձնաժողովի հետ travel@anca.org էլեկտրոնային փոստային հասցեի կամ (202) 775-1918 հեռախոսահամարի միջոցով։

Ամերիկայի Հայ դատի հանձախումբը խորհուրդ է տալիս  Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայից և Եմենից հայերին, որոնք ԱՄՆ քաղաքացիներ չեն, խուսափել ԱՄՆ-ից դուրս գալուց մինչև ավելի հստակ դառնա այդ սահմանափակումների ամբողջ իրավական մասշտաբը և բնույթը,  քանի որ նրանց կարող են թույլ չտալ վերադառնալ երկիր՝ անկախ իմիգրացիոն կարգավիճակից։

«Որպես հայկական ծագումով ամերիկացիներ՝ հպարտ ներգաղթյալների համայնք, որոնցից շատերը Սիրիայում, Իրաքում, Իրանում և այս հրամանագրում նշված այլ երկրներում արմատներ ունեցող Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքներից են, մենք շարունակում ենք խորապես մտահոգված մնալ այս նոր սահմանափակումների բարոյական, իրավական և մարդասիրական հետևանքների առնչությամբ։ Որպես հանրային քաղաքականության հարց՝ մենք հայտնում ենք մեր մտահոգություններն ինչպես Կոնգրեսին, այնպես էլ Սպիտակ տանը։ Մենք հաստակամ ենք մեր համայնքի շահերը պաշտպանելու հարցում և առաջ ենք մղելու մեր շահերը, որը կայանում է ուժեղ Սփյուք, պաշտպանված Հայաստան, ազատ Արցախ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդար բանաձև ունենալու մեջ»,- նշված է հայտարարությունում։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search