ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ճանապարհների վիճակը Արցախում եւ Հայաստանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (22-38-րդ կմ-երը) ավտոճանապարհը:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի եւ Դիլիջանի ոլորաններում, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում, Սպիտակ-Գյումրի (24-25-րդ կմ հատված), Ոսկեպար-Կողբ, Սարավան-«Զանգեր», Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
Շահումյանի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: