Հադրութ քաղաքի կենտրոնական փողոցը կապիտալ վերանորոգվել է: Մնացած փողոցների բարեկարգման աշխատանքները դեռևս շարունակվում են:
Հադրութի շրջանում կբարեկարգվեն համայնքային և միջհամայնքային ճանապարհները. Կ. Շահրամանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 30-ին կայացած 6-րդ գումարման ԱՀ Ազգային ժողովի լիագումար նստաշրջանի՝ օրենսդիր-գործադիր հարց ու պատասխանի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռոմելա Դադայանի՝ 2018 թվականի բյուջեի նախագծում կապիտալ ներդրումների համար նախատեսված գումարներից Հադրութի շրջանի մի շարք բնակավայրերի շենքերի շրջակայքի և փողոցների անբարեկարգ վիճակի բարելավման ուղղությամբ հատկացնելու մասին հնչեցրած հարցին ի պատասխան՝ Կ. Շահրամանյանն ասել է, որ «Արցախուղի» ընկերության տրոհման արդյունքում ձևավորված Հադրութի շրջանում գործող դուստր կազմակերպությունն աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ:
«Հենց այդ ընկերությունն էլ զբաղվելու է գյուղական բնակավայրերի փողոցների բարեկարգման և սալապատման աշխատանքներով»,- ավելացրել է քաղաքաշինության նախարարը: