Մարտին Շուլցը, ով ներկայացնում է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, դարձել է սոցհարցումների արդյունքներով առաջատար՝ Գերմանիայի կանցլերի պաշտոնի թեկնածուների շարքում։
Շուլցը ժողովրդականությամբ առաջ է անցել Մերկելից. հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին են վկայում գերմանական ARD հեռուստաալիքի կողմից փետրվարի 2-ին անցկացված հարցման տվյալները։
Պատասխանողների 50 տոկոսը հայտարարել է, որ կքվեարկի Շուլցի օգտին։ Իր հերթին 34 տոկոսը ցանկություն է հայտնել այդ պաշտոնում կրկին տեսնելու նրա գլխավոր մրցակից Անգելա Մերկելին։
Բացի այդ, պատասխանողների մեծամասնությունն աջակցում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանն ու համարում, որ հենց այդ կուսակցությունը պետք է մեծամասնության հասնի կառավարությունում։
Ընտրությունները Բունդեսթագում կանցկացվեն սեպտեմբերի 24-ին, որից հետո կձևավորվի կառավարություն և կընտրվի կանցլեր։