Աստանայում սկսվել է Սիրիայի հրադադարի վերահսկման հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ օպերատիվ խմբի հանդիպումը, որին մասնակցում են նաև ՄԱԿ-ի և Հորդանանի փորձագետները։
ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը Սիրիայի հարցով հանդիպում են սկսել Աստանայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին RIA Novosti-ն։
Ավելի վաղ՝ հունվարի 23-24-ին, սիրիական խնդրի կարգավորմանն ուղղված Աստանային բանակցություններում երաշխավոր-երկրները (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) պայմանավորվել էին եռակողմ մեխանիզմի շուրջ՝ Սիրիայում հրադադարի ռեժիմի վերահսկման համար։ Մեխանիզմի մանրամասներն ու դրա իրականացումը ծրագրվում է քննարկել այսօր՝ օպերատիվ խմբի առաջին հանդիպմանը։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Աստանայում նման հանդիպումները կլինեն կանոնավոր։ Իր հերթին Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրահմանովը հայտարարել է, որ հանդիպումը կկրի տեխնիկական բնույթ։