Թուրքիայում Էգեյան ծով հյուսիսում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Թուրքիայում 5.3 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS):
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են առավոտյան 02:24-ին: Օջախը գտնվել է Չանաքալեի Էզին քաղաքից 36.7 կմ դեպի հարավ-արեւմուտք:
Ավելի վաղ EMSC-ն հաղորդել էր 5.2 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժի մասին, որը գրանցվել էր Թուրքիայի արեւմտյան ափամերձ շրջանում: Չանաքալեում երկրաշարժի հետեւանքով Այվանջիկ քաղաքում 102 տուն է փլուզվել, առնվազն 5 մարդ է վիրավորվել: