Artsakhpress

Քաղաքական

Ֆրանկ Էնգել․ Ադրբեջանը պետք է ընդունի հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները կամ դուրս գա Արևելյան գործընկերությունից

Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի նստաշրջանի շրջանակներում նախօրեին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի մամուլի ասուլիսը, որը կարելի է պատմական որակել։

Ֆրանկ Էնգել․ Ադրբեջանը պետք է ընդունի հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները կամ դուրս գա Արևելյան գործընկերությունից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուբեն Մելիքյանը  Եվրոպական խորհրդարանում ներկայացրեց 3 հիմնական ուղերձներ․ ամփոփեց պատգամավորների ու իրավապաշտպան կառույցների հետ հանդիպումները, որոնց ընթացքում ներկայացվել է մասնավորապես 2016թ․-ի ապրիլին Ադրեջանի իրականացրած վայրագությունների զեկույցը, Ալեքսանդր Լապշինի Ադրբեջան հանձնելու հարցն ու ազատ խոսքը լռեցնելու Ադրբեջանի փորձը և Եվրամիության կողմից Արցախում ներգրավվելու հնարավորություններն ու հեռանկարները, որը կլինի նաև Ադրբեջանի համար հետագա ոչ իրավաչափ վարքագծի կանխարգելման միջոց, գրում է Panorama.am-ը։

«Օրեր առաջ ես և իմ մի քանի գործընկերներ հարց ենք ուղղել ԵՄ հանձնաժողովին՝ հարցնելով, արդյո՞ք նրանք պատրաստվում են հետևել մեր զեկույցներին ու համաձայնեցված քաղաքականությանն ու անմիջական կապ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Տեսնենք, թե ինչպիսի պատասխան կլինի այս անգամ։ Սակայն մենք չենք պատրաստվում կանգ առնել»,- ասաց Ֆրանկ Էնգելը՝ պատասխանելով Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցի հարցին, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկվում ԵՄ-ում՝ Լեռնային Ղարաբաղի հետ անմիջական կապ հաստատելու և ԼՂ-ում ծրագրեր իրականացնելու համար։

Ֆրանկ Էնգելը նշեց, որ այս հարցում կարևոր է աջակցության մեխանիզմների կանոնավոր գործունեությունը, որի օրինակ է Արցախի պետական համալսարանի հետ գործընկերության համաձայնագիրը, որը պետք է կյանքի կոչել։

«Ես շուտով հանդիպելու եմ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ՝ քննարկելու, թե ինչպիսի կոնկրետ քայլեր է նա տեսնում, որոնք կարող են իրականացվել տեղում»,-տեղեկացրեց Ֆրանկ Էնգելը։

Պատգամավորը կարծում է, որ պետք չէ կանգ առնել Մինսկի գործընթացի վրա ու դրանով արդարացնել Լեռնային Ղարաբաղի հետ չհամագործակցությունը՝ հավելելով, որ ԵՄ-ն պետք է գտնի իր դերը տարածաշրջանում։

«Ես, օրինակ, կարող եմ պատկերացնել, որ ԵՄ-ն որոշում է Ադրբեջանի առաջ դնել պարզ ընտրություն՝ կամ նա ընդունում է հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները կամ դուրս է գալիս Արևելյան գործընկերության ծրագրից։ Մենք չենք կարող շարունակել, կարծեք ոչինչ չի եղել ու համագործակցել երկրի հետ, որը շաբաթական, ամսական ընդմիջումներով ռազմական հարձակումներ է իրականացնում հարևանի վրա  ու ձևանում է նորմալ հարևան։ Եթե Ադրբեջանը չի ընդունում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները, ապա այն պետք է զգա դրա հետևանքները ԵՄ-ի հետ հարաբերություններում: Մենք մեր էներգիան այլ երկրից կարող ենք ձեռք բերել»,-ասաց Ֆրանկ Էնգելը։



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search