Չնայած ռուսական կողմի հորդորներին Վելառուսը փետրվարի 7-ին Ադրբեջաա արտահահանձնեց Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին:
ՌԴ ԱԳՆ-ը՝ Ալեքսանդր Լապշինի և Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բաքվում ՌԴ դեսպանատան աշխատակիցները փետրվարին 9-ին այցելել են բլոգերին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ ռուսական դեսպանատունն առանց հապաղելու կապ է հաստատել Լապշինի հետ, որին որակավորված օգնություն է տրամադրվում:
Զախարովան, դիմելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, կոչ է արել ոչ հավաստի տեղեկատվություն չհրապարակել Ալեքսանդր Լապշինի մասին: Նա նաև նշել է, որ ռուսական կողմը մշտական շփման մեջ է Ադրբեջանի համապատասխան պետական մարմինների հետ՝ ՌԴ քաղաքացի, հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով, որը ձերբակալվել է Բաքվում 2016թ. ամռանը: