Artsakhpress

Մշակույթ

Պրահայում բացվել է Նարեկ Վան Աշուղաթոյանի անհատական ցուցահանդեսը

Պրահայի «Յակուբսկա» ցուցասրահում փետրվարի 15-ին բացվել է հայ նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի՝ «Շարժվող մասնիկներ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպել է Չեխիայում Հայաստանի դեսպանությունը:

Պրահայում բացվել է Նարեկ Վան Աշուղաթոյանի անհատական ցուցահանդեսը

Պրահայում բացվել է Նարեկ Վան Աշուղաթոյանի անհատական ցուցահանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ցուցահանդեսի բացմանը ներկա էին չեխ խորհրդարանականներ և պաշտոնյաներ, արվեստագետներ, Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով իր ելույթում ներկայացրեց հայ նկարչին, ինչպես նաև խոսեց նրա անկրկնելի ոճի և տեխնիկայի մասին։

Նարեկ Վան Աշուղաթոյանը պատմեց իր գործերի մասին, նշեց իր արվեստի ոգեշնչման աղբյուրները և շնորհակալություն հայտնեց Չեխիայում ՀՀ դեսպանությանը՝ ցուցահանդեսի կազմակերպման համար։

Ելույթներին հետևեց «Մասնիկների հեքիաթ» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը և լարային քառյակի կատարմամբ հնչեցին հայ և օտար երգահանների գործեր։

Ցուցահանդեսին ներկայացվել է 29 գործ և այն կշարունակվի մինչև փետրվարի 21-ը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Search