Այսօր՝ փետրվարի 19-ին, Հայաստանում Գիրք նվիրելու օրն է:
Հայաստանում այսօր Գիրք նվիրելու օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրն ընտրվել է, քանի որ 1869 թվականի փետրվարի 19-ին (հին տոմարով՝ փետրվարի 7-ին) է ծնվել մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:
Օրվա առիթով Հայաստանում տարբեր միջոցառումներ են անցկացվում: Բոլորովին վերջերս գիրքն ամենացանկալի նվերն էր: Եվ հիմա Հայաստանում փորձում են վերականգնել երբեմնի ավանդույթները եւ նոր սերնդի մոտ գրքի ու ընթերցանության հանդեպ սեր արթնացնել: