Վրաստանի արեւմուտքում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետեւանքով հանք փլուզվել:
Վրաստանի արեւմուտքում երկրաշարժից հանք է փլուզվել
Վրաստանի արեւմուտքում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետեւանքով հանք փլուզվել:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, վկայակոչելով Apsny.ge կայքին, Տկիբուլիում գրանցված երկրաշարժից փլուզվել է Մինդելիի անվան հանքը:
Մետալուրգիական եւ ծանր արդյունաբերության աշխատակիցների արհմիության նախագահ Թամազ Դոլաբերիձեի խոսքով՝ փլուզում է տեղի ունեցել Մինդելիի անվան հանքի 6-րդ տեղամասում: Բարեբախտաբար զոհեր չկան:
Հանքափորներից մեկը ենթադրաբար կոտրել է ոտքը: Ես մի քանի հանքափորներ թեթեւ վնասվածքներ են ստացել:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տկիբուլիի վարչակազմի շենքի մոտակայքում: