Փետրվարի 20-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Բասկերի երկրի ներկայացուցիչներ՝ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) նախկին պատգամավոր Ինակի Ֆերնանդես Իրազաբալբեիտային, Իսպանիայի և Բասկերի երկրի խորհրդարանների նախկին անդամ Ռաֆա Լարեյնային, Բասկերի Ազգայնական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Խոսե Մարի Էտչեբերիային և Եվրոպական Ազատ դաշինքի բյուրոյի անդամ Լորենա Լոպես դա Լակալային:
Բասկերի երկրի ներկայացուցիչները հյուրընկալվել են Արցախի խորհրդարանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Խորհրդարանի նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց՝ Արցախում դիտորդական առաքելություն կատարելու հրավերն ընդունելու համար և նշել, որ յուրաքանչյուր նման միջոցառում՝ լինի հանրաքվե կամ ընտրություն, քաղաքական քննություն են երիտասարդ պետության համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ինակի Իրզաբալբեիտան ընդգծել է, որ Արցախը և Բասկերի երկիրը կիսում են նույն արժեքները՝ ի դեմս խաղաղության ու ժողովրդավարության |