Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանն այցելել է Անթիլիասի Մայրավանք:
Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն այցելել է Անթիլիասի Մայրավանք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանի հաղորդմամբ՝ Մինասյանին ուղեկցել է դեսպանության առաջին խորհրդական Վարդան Կարապետյանը:
Հյուրերը եղել են Մայրավանքի տարբեր բաժիններում, Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում, ծանոթացել են կաթողիկոսարանի և դպրեվանքի առաքելությանը: Երկօրյա այցի ընթացքում այցելել են Մայրավանքի «Կիլիկիա» թանգարան և «Թռչնոց բույն»-ի Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պէզիքեան» թանգարան:
Վեհափառ Հայրապետ Արամ Ա կաթողիկոսի առաջարկով` թանգարանների մասնագետ Վարդան Կարապետյանը մոտիկից ուսումնասիրել է երկու թանգարանները, իսկ այնուհետև իր արժևորումներն ու կարծիքները փոխանցել է Նորին Սրբությանը: