Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում գործող ֆրանսախոսների ակումբն ակտիվ գործունեություն է իրականացնում

Արցախի ֆրանսախոս երիտասարդների ակումբը հիմնադրվել է 1997 թվականին:

Ստեփանակերտում գործող ֆրանսախոսների ակումբն ակտիվ գործունեություն է իրականացնում

Ստեփանակերտում  գործող   ֆրանսախոսների   ակումբն  ակտիվ   գործունեություն  է   իրականացնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ասել  է   Ստեփանակերտի   ֆրանսախոսների   ակումբի  ղեկավար  Գոհար  Հարությունյանը և   նշել, որ ակումբի  առաջնային  նպատակն  է  ֆրանսերենն  Արցախում  տարածելը  և արցախցիներին   ֆրանսիական  մշակույթի  հետ  ծանոթացնելը: «Արցախի մի խումբ երիտասարդներ ակտիվորեն   մասնակցում  են  ակումբի    գործունեությանը: Այսօրվա  դրությամբ  ակումբն  ունի    25 անդամ: Ամենաառաջին   և  հիմնական  ծրագիրը  եղել է   ֆրանսերեն  լեզվի   դասավանդումն  այն   երիտասարդներին,  ովքեր   ցանկություն  ունեն  սովորել  այդ   գեղեցիկ   լեզուն:  Ֆրանսիական  բարեգործական   կազմակերպության  շնորհիվ  ակումբում  ստեղծվել է    ֆրանսիական   գրադարան    և  տեսադարան»,-ասել  է  Գ.  Հարությունյանը   և  ավելացրել, որ    1997  թվականից  ի  վեր  «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) բարեգործական  կազմակերպության    միջոցով  Արցախ  են այցելում  ֆրանսիացի  զբոսաշրջիկներ,  և  ակումբի   ֆրանսախոս  երիտասարդներին  հնարավորություն  է  ընձեռվում  անմիջական  շփում   ունենալ   նրանց  հետ,  ինչն  էլ  ավելի է նպաստում    լեզվի  տիրապետմանը:

Գ.  Հարությունյանի    խոսքով՝   բացի  ֆրանսերենի  դասերից, ակումբը  մինչ  օրս   Արցախում   իրականացրել  է  մի   շարք  ծրագրեր, այդ թվում և   էկոլոգիական, կրթական,  մշակութային:

«Ակումբը  հաճախակի  է  հյուրընկալում  արտերկրից  ժամանած   ֆրանսիացի   դասախոսների  և  այլ   օտարերկրյա  հյուրերի. մեր  կողմից   նրանց  ներկայացվում  են   ակումբի  գործունեությունն  ու    նպատակները: Ֆրանսիացի     դասախոսների   շնորհիվ    ակումբում   կազմակերպվում  են  սեմինարներ,  ֆիլմի  դիտումներ, տարբեր  թեմաներով  բանավեճեր  և  ֆրանսերենի  դասընթացներ: Ֆրանսախոս   երիտասարդների  ակումբի   անդամների   շնորհիվ  ամեն  տարի  իրականացվում  է «Ֆրանսախոսության   օրերն  Արցախում»   միջոցառումը, որի  ընթացքում  կազմակերպվում  են   ֆրանսիական   ֆիլմերի   դիտում, երգերի   կատարումներ, ֆրանսերենով  ներկայացումների բեմադրում,-ավելացրել  է    ակումբի  ղեկավարը  և   ընդգծել,-ի  դեպ,   տարին  երկու  անգամ ակումբի  անդամները  հնարավորություն  ունենում    Ֆրանսիայից  ժամանած  զբոսաշրջիկների   հետ   մասնակցել  Հայաստանում  SPFA-ի  կողմից  կազմակերպված   շրջագայություններին»:

Գ.  Հարությունյանը   տեղեկացրել  է նաև,  որ     Ստեփանակերտի  ակումբի  անդամները Հայաստանի տարբեր    մարզերում  գործող  SPFA   կազմակերպության  ֆրանսախոս  երիտասարդների  ու  ֆրանսիացի երիտասարդների հետ համատեղ մասնակցում են  «Ամառային  համալսարան»   ծրագրին

«Շնորհիվ   այդ ծրագրի    երիտասարդները  երկուստեք  հնարավորություն  են  ունենում   բացահայտել  միմյանց  մշակույթը, քաղաքակրթությունը, առօրյան,   սովորույթները  և  այլն»,-հավելել  է    ակումբի  ղեկավարը  և  ընդգծել, որ    2004  թվականից   SPFA    կազմակերպությունն    իրականացնում  է  նաև  «Կարդալու   բերկրանքը»   ծրագիրը, որի   շրջանակներում  երեխաները  կարողանում  են   օգտվել   ֆրանսիական  մանկական   գրքերից. 2-12  տարեկան   բոլոր  երեխաները   շաբաթը   2 անգամ  կարող  են   անվճար    հաճախել   կենտրոն  և   մասնակցել   ծրագրին: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search